Córdoba Nature Outdoor
Վայելե՛ք Կորդովայի բնության շքեղությունը՝ միաժամանակ չվնասելով այն
Անցկացրեք երկու հանգիստ գիշեր՝ կատարելով գլեմփինգ Սիեռա Մորենայում, որտեղ դուք կապրեք շքեղ պայմաններում՝ սեփական լողավազանով և բացառիկ էքսկուրսիաներով։
Ավելին...Փորձառություն
Հրավիրում ենք Ձեզ և Ձեր սիրելիին իր տեսակի մեջ անկրկնելի ճամփորդության դեպի Կորդովա։ Դուք շրջապատված կլինեք վիթխարի կաղնիներով, լճերի զուլալ ջրերով և ազատ ապրող ֆաունայով՝ բնության գրկում գտնվող La Dehesa Experiences հյուրատանը, որտեղ Դուք կանցկացնեք երկու գիշեր Tubbos սուիթում՝ սեփական լողավազանով համարներում, որտեղից բացվում է ցնցող տեսարան դեպի Սիեռա Մորենա լեռնաշղթա։ Ձեր օրը կսկսեք միջերկրածովյան նախաճաշով, իսկ ճաշի կամ ընթրիքի ժամանակ կվայելեք անդալուզյան համեր։ Ձեր ժամանման պահին ձեզ սպասում է նաև ռոմանտիկ անակնկալ՝ տեղական գինի, ինչպես նաև երկու անհատականացված ծառայություն ըստ հաճախորդի ընտրության՝ էքսկուրսիա էլեկտրական հեծանիվներով կամ առողջարանային փաթեթ։ Առաջարկը հասանելի է բացառապես Mastercard քարտապանների համար։
Ինչն է անգին (priceless)
Մեկուսանալ վայրի բնության գրկում, որտեղ գիշերը լուսավորվում է միայն աստղերի փայլով, ու այդ ամենը՝ գերշքեղ գլեմփինգ հանգստի ընթացքում սիրելիի հետ միասին։
Կարևորագույն կետեր
- Վայելեք երկօրյա հանգիստ երկու անձի համար՝ Սիեռա Մորենայի պահպանվող տարածքի սրտում:
- Հանգստացեք մեկուսացված շքեղ սուիթում՝ մասնավոր լողավազանով և այլ հարմարավետություններով:
- Ամեն առավոտ վայելեք անվճար միջերկրածովյան նախաճաշ, իսկ օրվա ընթացքում՝ բացառիկ ճաշ կամ ընթրիք՝ տեղական ուտեստներով։
- Ճամփորդեք էլեկտրական հեծանվով կամ վայելեք առողջարար SPA-ծառայությունը։
Մանրամասներ
- Փորձառությունները վերապահված են Mastercard քարտապանների համար
- Փորձառությունը հասանելի է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը
- Փորձառությունը նախատեսված է 2 անձի համար
- Նշված գինը 2 անձի համար է
- Փորձառությունը կարող եք ամրագրել՝ զանգահարելով Ruralka՝ +34 91 405 87 34 հեռախոսահամարով կամ reservas@ruralka.com էլ. փոստի միջոցով
- Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց ներբեռնված վաուչերը հյուրանոցում գրանցման ժամանակ
- Սեղմելով «Ներբեռնել այս վաուչերը», դուք ընդունում եք մեր բոլոր Օգտագործման պայմանները: և Պայմաններ և դրույթներ
Օգտակար տեղեկատվություն
- Գնման դեպքում այս փորձառության համար վճարված գումարը չի վերադարձվում, եթե այլ բան նշված չէ



Էլիզաբեթը եւ մեր կոնցեռնի թիմը հաճույքով կօգնեն ձեզ։