Ինչպես գնել նվեր

Priceless լոգո
Aerial view of La Dehesa Experiences, displaying a cabin with pool and lounge chairs

Վայելե՛ք Կորդովայի բնության շքեղությունը՝ միաժամանակ չվնասելով այն

Անցկացրեք երկու հանգիստ գիշեր՝ կատարելով գլեմփինգ Սիեռա Մորենայում, որտեղ դուք կապրեք շքեղ պայմաններում՝ սեփական լողավազանով և բացառիկ էքսկուրսիաներով։

Ավելին...

La Dehesa Experiences Քարտեզ

US$1,094 (2 հոգու համար)*

*Ցուցադրված գինը մոտավոր փոխարկում է: Վճարման ժամանակ ձեզանից կգանձվի տեղական վաճառողի արժույթով: Կարող են կիրառվել այլ արժույթի փոխարկման և բանկային վճարներ:

Փորձառություն

Հրավիրում ենք Ձեզ և Ձեր սիրելիին իր տեսակի մեջ անկրկնելի ճամփորդության դեպի Կորդովա։ Դուք շրջապատված կլինեք վիթխարի կաղնիներով, լճերի զուլալ ջրերով և ազատ ապրող ֆաունայով՝ բնության գրկում գտնվող La Dehesa Experiences հյուրատանը, որտեղ Դուք կանցկացնեք երկու գիշեր Tubbos սուիթում՝ սեփական լողավազանով համարներում, որտեղից բացվում է ցնցող տեսարան դեպի Սիեռա Մորենա լեռնաշղթա։ Ձեր օրը կսկսեք միջերկրածովյան նախաճաշով, իսկ ճաշի կամ ընթրիքի ժամանակ կվայելեք անդալուզյան համեր։ Ձեր ժամանման պահին ձեզ սպասում է նաև ռոմանտիկ անակնկալ՝ տեղական գինի, ինչպես նաև երկու անհատականացված ծառայություն ըստ հաճախորդի ընտրության՝ էքսկուրսիա էլեկտրական հեծանիվներով կամ առողջարանային փաթեթ։ Առաջարկը հասանելի է բացառապես Mastercard քարտապանների համար։

 

Ինչն է անգին (priceless)

 

Մեկուսանալ վայրի բնության գրկում, որտեղ գիշերը լուսավորվում է միայն աստղերի փայլով, ու այդ ամենը՝ գերշքեղ գլեմփինգ հանգստի ընթացքում սիրելիի հետ միասին։

 

Կարևորագույն կետեր

 

  • Վայելեք երկօրյա հանգիստ երկու անձի համար՝ Սիեռա Մորենայի պահպանվող տարածքի սրտում:
  • Հանգստացեք մեկուսացված շքեղ սուիթում՝ մասնավոր լողավազանով և այլ հարմարավետություններով:
  • Ամեն առավոտ վայելեք անվճար միջերկրածովյան նախաճաշ, իսկ օրվա ընթացքում՝ բացառիկ ճաշ կամ ընթրիք՝ տեղական ուտեստներով։ 
  • Ճամփորդեք էլեկտրական հեծանվով կամ վայելեք առողջարար SPA-ծառայությունը։ 

Մանրամասներ

  • Փորձառությունները վերապահված են Mastercard քարտապանների համար
  • Փորձառությունը հասանելի է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը
  • Փորձառությունը նախատեսված է 2 անձի համար
  • Նշված գինը 2 անձի համար է
  • Փորձառությունը կարող եք ամրագրել՝ զանգահարելով Ruralka՝ +34 91 405 87 34 հեռախոսահամարով կամ reservas@ruralka.com էլ. փոստի միջոցով
  • Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց ներբեռնված վաուչերը հյուրանոցում գրանցման ժամանակ

Օգտակար տեղեկատվություն

  • Գնման դեպքում այս փորձառության համար վճարված գումարը չի վերադարձվում, եթե այլ բան նշված չէ

There is an issue with your connection. Please try again

Thank you